Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը
Կոպենհագենում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանը (RC74)։
Օրակարգում Եվրոպական տարածաշրջանի գործող 2020-2025 թթ. աշխատանքային ծրագրի կատարողականն է, առաջիկա անելիքների պլանավորումը, առողջապահական ոլորտի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերը:
«Առողջության համընդհանուր ծածկույթի հովանու ներքո` որպես ԱՀԿ աշխատանքային ծրագրի առանցքային առաջնահերթություն, Հայաստանը ձեռնարկում է լրացուցիչ բարեփոխումների լայն շրջանակ, ներառյալ` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդումը` կենտրոնանալով մատչելի և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը»,- իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հատուկ ընդգծել է Կոմիտեի նստաշրջանի ընթացքում հոգեկան առողջության թեմայի արդիականությունը. «Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը և հոգեբանական աջակցությունը հատուկ առաջնահերթություն են այսօրվա օրակարգում, և հուսով ենք, որ ազգային և Համաեվրոպական կոալիցիաները վճռորոշ դեր կխաղան հոգեկան առողջության խնդիրների առաջմղման գործում՝ հատկապես բռնի տեղահանված անձանց, այդ թվում` երիտասարդների և այլ խոցելի խմբերի կարիքների լուծման համար»։
Նստաշրջանին, ի թիվս ոլորտային բազմաբնույթ հարցերի, քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման 2024-2029 թթ. նոր ռազմավարությունը, այդ թվում` արագ արձագանքման բժշկական խմբերի 2024-2030 թթ. գործողությունների պլանը:
Հատկանշական է, որ RC74-ի ընթացքում նախատեսված է նաև ԱՀԿ մարմինների և կոմիտեների անդամության առաջադրումներ և ընտրություններ՝ ներառյալ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի ընտրությունը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել