ՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որքանով զարմանալի է թվում, ընդունվեց ՏՏ ոլորտի կողմից, համարում են, որ պրպտող է, իրականում, չլինելով համակարգից մարդ, ուզում է ինչ-որ լավ բան անել։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների, լսում է խորհուրդները, իսկ ոլորտը, որ միշտ զգայուն է նախարարների նկատմամբ, ընդունում է այդ վերաբերմունքը։
ՏՏ ոլորտը մեծ հույսեր ունի Հայրապետյանի հետ, բայց միաժամանակ Հակոբ Արշակյանը, ով եղել է նախկին ոլորտը, ունի «այթիշնիկի» հետագիծ, փորձում է ամեն տեղ քիթը խոթել ոլորտի խնդիրների մեջ, իրեն այդ ոլորտի կուրատոր զգալ, տարբեր մարդկանց համոզում է, թե մեծ ազդեցություն ունի Փաշինյանի վրա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մխիթար Հայրապետյանը նյարդային է արձագանքում Արշակյանի ակտիվությանը, նրան դուր չի գալիս ԱԺ փոխնախագահի քայլերը։ Հակոբ Արշակյանի նկատմամբ վերաբերմունքը ՏՏ ոլորտում միանշանակ չէ, համարում են, որ քանի դեռ նա քաղաքականությամբ չէր զբաղվում, ավելի ադեկվատ էր, իսկ քաղգործիչ դառնալուց հետո վերածվել է կոնյունկտուրչիկի, որևէ ռեալ հարց երբևէ չի լուծել։ Իսկ նախարար եղած ժամանակ մեծ դժգոհություն կար նրա նկատմամբ։
Հայրապետյանի և Արշակյանի հարաբերությունները լարվածություն են առաջացնում ՏՏ ոլորտում, անգամ խոսում են կլանների ստեղծման, միմյանց դեմ պայքարելու մասին։ Տեղեկություններն արդեն հասել են Փաշինյանին, որը ստիպված է լինելու առաջիկայում կոշտ միջոցների դիմել։
Էլինար Հակոբյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել