Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գեներալների, գնդապետների վերադարձը ծառայություն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանը երեկ միաձայն ընդունեց ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, սակայն, նման հնարավորություն ընձեռում է մինչեւ փոխգնդապետի պաշտոն ունեցողներին՝ ՊՆ-ի կողմից սահմանված զորամասերում։
Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն նախատեսում նաեւ թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը։ «Գեներալ գնդապետներն էլ կարող են վերադառնալ ծառայության, ուղղակի իրենք զբաղեցնելու են այն պաշտոնները, որոնց առավելագույն չափը փոխգնդապետի դասային աստիճանն է: Մենք խնդիր ունենք դասակ-վաշտ-գումարտակ օղակներում սպաների համալրման, վերեւի օղակներում խնդիր չունենք, բայց եթե գեներալ գնդապետն ուզում է փոխգնդապետի հաստիք զբաղեցնել, ոչ մի խնդիր, կգնա, կզբաղեցնի, կպահի գեներալական թոշակն ու գնդապետի աշխատավարձ կստանա, գումարած՝ ստաժ կձեւավորի»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...