Ինդոնեզիայում արգելվել է iPhone 16 և Google Pixel սմարթֆոնների վաճառքը
Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարությունը հայտարարել է երկրում Apple ընկերության iPhone 16 և Google ընկերության Pixel սմարթֆոնների վաճառքի արգելքի մասին, գրում է Reuters-ը։
Իշխանություններն արգելքը բացատրել են նրանով, որ ընկերությունները չեն կատարել պարտավորությունները երկրում իրենց սարքերի արտադրությունը տեղայնացնելու համար։
Սմարթֆոնների և պլանշետների վաճառքի լիցենզիա ստանալու համար օտարերկրյա ընկերությունները պետք է Ինդոնեզիայում արտադրեն բաղադրիչների մինչև 40%-ը՝ կախված իրենց ներկայության աստիճանից:
Ինչ վերաբերում է Apple-ին, ապա ընկերությունը, ինդոնեզական իշխանությունների պնդմամբ, իր վերջին սմարթֆոնների վաճառքի լիցենզիա ստանալու համար պետք է 109 միլիոն դոլար ներդրում կատարեր երկրում իր գործունեության մեջ, սակայն մինչ այժմ ներդրումները կազմել են ընդամենը 95 միլիոն դոլար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել