Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ դժգոհություն կա հենց ՔՊ-ի ներսում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա «հարցերը լուծելու» կողմնակից են եղել բավական շատ քպականներ:
Այն, որ վերջինիս նկատմամբ իր իսկ կուսակիցների մեծ մասի վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, վկայում էին նաև տարբեր քպականների «նուրբ ակնարկները» նրա հասցեին: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդհանրապես փաստացի Անդրանիկ Քոչարյանի «պորտը տեղը դրեց»՝ նախ իր «վերապահումներն» արտահայտելով հայտնի լսումների ժամանակ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ, ինչպես նաև նշելով, թե «պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է»: Հիշեցնենք, որ լսումները նախագահում էր Անդրանիկ Քոչարյանը: Ավելին, Ալեն Սիմոնյանը շատ ուղիղ նշեց. «Իմ փորձառությունը՝ թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում ավելի ճիշտ կվարվեի»:
Իսկ ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել է չափազանց զգուշավոր, աշխատում է չհանդիպել և անգամ հեռախոսով չշփվել ուժային կառույցների «իր մարդկանց» և նույնիսկ քպականների մեծ մասի հետ: Ինչ վերաբերում է իր հայտնի «խմբակին» ու վերոնշյալ «իր մարդկանց», ապա բոլորին ակնարկվել է, որ հանգիստ մնան, մինչև «հասկանանք՝ ինչ է լինում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...