Անդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին»
Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն օրերս հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի և անդամների հետ։ Դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրությունն ուշագրավ էր նրանով, որ Արսենյանը զրուցակցին փոխանցել էր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։
Հաղորդագրության մեջ կա ուղղակի մեսիջ, որ ՀՀ իշխանությունն ուզում է կամաց-կամաց հարթել խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ։ Ուշագրավ է Անդրանիկ Քոչարյանի անունն առանձնահատուկ շեշտելը։ Քոչարյանն այժմ լուրջ խնդիրների է բախվում «Քաղպայմանագրի» ներսում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ արևմտյան տարբեր կառույցների հետ սեպարատ հանդիպումներ է ունեցել՝ հարուցելով Նիկոլ Փաշինյանի զայրույթը։ Եվ այժմ, երբ դրված է նրան հեռացնելու հարցը, փորձում է բալանսավորել իր կապերը, լավ հարաբերություններ հաստատել ռուսական կողմի հետ, ներսում ամրապնդվելու, Փաշինյանի մոտ էլ իր դիրքերը բարելավելու համար։
Իսկ ՔՊ-ն այսօր նեղ կազմով կքննարկի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Եթե խմբակցությունը քվեարկի Քոչարյանին հեռացնելու օգտին, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Ալիսա Խաչատրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել