Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի վրա։ «Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին ԲՐԻԿՍ-ի հարթակից Կազանում եւ օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ամուր խաղաղության եւ ազգամիջյան համաձայնության ձեռքբերանը տարածաշրջանում»,- ընդգծել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել