Կմասնակցի՞ Հայաստանը Բաքվի COP29-ին
Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ Բաքվում նոյեմբերի 11-12-ին կայանալիք COP29 գագաթնաժողովին, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ իշխանություններին մերձ քարոզչամիջոցներով լուրեր են շրջանառվում, թե արդեն պայմանավորվել են, որ եթե մասնակցեն, Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիներից կազատեն 15-ին, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանավորված ութ անձանցից։ Այս պատրվակն են փորձում իշխանությունները ներկայանացնել, թե ինչու են ուզում մասնակցել գագաթնաժողովին։
Այժմ փաշինյանական իշխանությունը սրտատրոփ սպասում է Ադրբեջանի պատասխանին, որպեսզի վերջնական որոշումը հրապարակի, իսկ Բաքուն էլ ձգձգում է, որևէ հստակ տեղեկություն չի հայտնում։ Թեև, տարբեր աղբյուրներ նշում են, որ նման պայմանավորվածություն կա, և, ի վերջո, 15 հոգու ազատ կարձակեն։
Պաշտոնական տվյալներով, Բաքվում 23 ռազմագերի է պահվում, որոնցից 8-ը՝ նախկին պաշտոնյաներ են։ Նրանք են Արցախի նախկին երեք նախագահները, նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու գեներալ Դավիթ Մանուկյանը։
Անի Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել