Ամստերդամում առնվազն 10 իսրայելցի է տուժել Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով
Ամստերդամում ֆուտբոլային խաղից հետո Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով առնվազն 10 իսրայելցի վիրավորվել է, 3-ի հետ չի հաջողվել կապ հաստատել։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Նշվում է, որ իրավապահները չեն կարողացել պաշտպանել զբոսաշրջիկներին, քանի որ նրանց դարանակալել են դիմակավորված խմբերը, որոնք հետապնդել և ծեծել են իսրայելցիներին մարզադաշտից դուրս։
Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ 5 մարդ հոսպիտալացվել է։ Միջադեպից հետո 62 մարդ ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Իսրայելի արտգործնախարարությունն Ամստերդամում գտնվող իսրայելցիներին խորհուրդ է տվել չլքել իրենց հյուրանոցները։ Ավելի ուշ այս հանձնարարականները թարմացվել են, գերատեսչությունը հայտնել է, որ իրավապահներ են տեղակայվել, և արդեն ապահով է գնալ օդանավակայան։ Իսրայելցիներին խորհուրդ է տրվել հնարավորինս շուտ վերադառնալ տուն: Երկիրն ավելացրել է չվերթերի թիվն՝ իր քաղաքացիներին տուն հասցնելու համար։
Իսրայելի և Նիդեռլանդների ղեկավարները դատապարտել են «Մակկաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա հարձակումները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել