ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել
ԵՄ ղեկավարները Հունգարիայում ընթացող գագաթնաժողովում հաստատել են ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ։
«ԵՄ բոլոր ղեկավարները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք երեկ շատ լավ քննարկում ունեցանք այս հարցի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։ Ես երեկ ուղերձ փոխանցեցի Դոնալդ Թրամփին, որ մենք ցանկանում ենք աշխատել իր հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, պետք է աջակցենք Ուկրաինային։ Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա դա վատ ազդանշան կուղարկի (ՌԴ նախագահ) Պուտինին և աշխարհի մի քանի այլ ավտորիտար վարչակարգերի», - Միշելի խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմ» գործակալությունը։
Շառլ միշելը հավելել է, որ նոյեմբերի 8-ին ԵՄ ղեկավարները կքննարկեն ԵՄ տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը, ԵՄ միասնական շուկային աջակցության, եվրոպական տնտեսության նորարարական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել