Ամեն տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության. ԱՀԿ
Բոգոտայում կայացել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման առաջին համաշխարհային նախարարական համաժողովը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում երեխաների կեսից ավելին՝ ավելի քան 1 միլիարդ երեխա, ամեն տարի բռնության է ենթարկվում: Համաժողովի արդյունքում ավելի քան 100 երկիր պարտավորվել է կանխել երեխաների նկատմամբ բռնությունը, իսկ 9 պետություն խոստացել է արգելել ֆիզիկական պատիժը. գրում է kommersant.ru-ն։
Ըստ հիմնական վիճակագրական ցուցանիշների՝ ամեն տարի 2-17 տարեկան երեխաների կեսից ավելին ենթարկվում է բռնության որևէ ձևի: Հինգ երեխայից երեքը տանը պարբերաբար պատժվում են ֆիզիկական ուժի կիրառմամբ: Յուրաքանչյուր հինգերորդ աղջիկը և յուրաքանչյուր յոթերորդ տղան ենթարկվում է սեռական բռնության: Երեխաների 25%-50%-ը դառնում է ահաբեկման, բուլլինգի թիրախ:
Համաժողովի արդյունքում կազմվել է փաստաթուղթ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար՝ պետությունների համար սահմանված նպատակներով և խնդիրներով, որոնց արդյունքում փորձ է արվելու նվազեցնել երեխաների նկատմամբ բռնության մակարդակը:
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բուրունդիի, Չեխիայի, Գամբիայի, Ղրղզստանի, Պանամայի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Տաջիկստանի իշխանությունները պարտավորվել են արգելել երեխաների ֆիզիկական պատիժը ցանկացած հանգամանքներում։ Նիգերիայի կառավարությունը խոստացել է արգելել ֆիզիկական պատիժը դպրոցներում:
Երկօրյա համաժողովը կազմակերպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Դրան մասնակցել են 130 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 90 նախարարներ։
2024 թվականին, ՄԱԿ-ի գնահատականներով, աշխարհում մինչև 15 տարեկան 2,04 միլիարդ երեխա կա։ Անչափահասների բաժինը կազմում է մոլորակի ընդհանուր բնակչության մոտ 25%-ը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...