Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որտեղ արձանագրված է Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով 2023-ի աշնանը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի տեղահանման փաստը։

Նշված է, որ դա հաջորդել է 2022-ի դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա սեպտեմբերը Լաչինի միջանցքի փակմանը, երբ միայն միջազգային հումանիտար օգնություն էր թույլատրվում։ Հաղորդվում էր Լեռնային Ղարաբաղից միայն դուրս գալու՝ միակողմանի երթևեկության մասին։

Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են Հայաստանի ներսում որոշակի ենթակառուցվածքների, մասնավորապես Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցող մետալուրգիական գործարանի շինհրապարակին, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, ասված է հաղորդման մեջ։

Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. զեկույցը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի շարք ուղղություններով։

Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ, ըստ Պետդեպի, հաղորդել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ:

Զեկույցը հավելում է, ու մարդու իրավունքների լուրջ խնդիրները ներառում են հավաստի հաղորդագրություններ խոշտանգումների կամ դաժան անմարդկային, կամ արժանապատվությանը նվաստացնելու, պատիժներ կառավարության կողմից, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, լուրջ խնդիրներ համակարգի անկախության հետ կապված, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, հանցագործություններ, որ ներառում են բռնություն կամ բռնության կոչեր միասեռականների դեմ և մանկական աշխատանքի ամենավատ տեսակների առկայություն։

Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում նշված է, որ կառավարությունը միայն սահմանափակ  քայլեր է կատարել նախկին կամ գործող պետական պաշտոնյաների և իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար։ Ինչպես նաև ասվում է, որ հաղորդագրություններ չկան 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքի որևէ առաջընթացի մասին։

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ
website by Sargssyan