Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Ucom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։

Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Իր կողմից Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ և ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել՝ տրանսպորտ սպասելիս։ 

«Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս։ Սակայն ուղղակի որակյալ ծառայություններ մատուցելը մենք բավարար չենք համարում, այլ ճիշտ ենք գտնում, որ պետք է հնարավորինս օգտակար լինենք այն համայնքներին, որտեղ աշխատում ենք։ Հուսով ենք, այս քայլով ավելի հարմարավետ կդարձնենք բնակիչների կյանքը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր համայնքի չորս գյուղական բնակավայրում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ և Բերքաբեր համայնքներում տեղադրվել են արևային վահանակներով աշխատող «խելացի կանգառներ»: Անհրաժեշտություն էր առաջացել տվյալ կանգառներն ապահովելու անվճար ինտերնետ կապով: Այս կապակցությամբ դիմեցինք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դրական արձագանքը չուշացավ և այսօր մեր բնակիչներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայությունից», - նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։ 

Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը
website by Sargssyan