Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան
Նավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները։ Բանկի կողմից արդիականացված սանհանգույցների դիզայնն ընտրվել է հատուկ երեխաների համար, վերանորոգման ընթացքում օգտագործվել են բացառապես բնական նյութեր: Ֆասթ Բանկի ուշադրության կենտրոնում են եղել նաև  թատրոն այցելող մանկահասակ երեխաների մայրերը՝ հատկացվել է առանձնացված սենյակ կերակրող մայրերին:

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ սանհանգույցները թատրոնի ամաչելու վայրն էր, թեև 20 տարի առաջ վերանորոգվել էին, բայց շարունակվել էր պահպանվել խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ․ «Թատրոնը մշտապես փոխում էր իր դեմքը, բերում էր նոր տեխնիկա, փոխվում էր դահլիճը, սրահը, ամեն ինչ դառնում էր ավելի ժամանակակից, բայց սանհանգույցները մնում էին նախորդ դարում։ Համագործակցության, մեկենասության մասին խոսում եմ երևի վերջին երեսուն տարին: Եվ լավագույն օրինակը հիմա ցուցաբերում է Ֆասթ Բանկը: Երբ բիզնեսը և մշակույթը համագործակցում են և միասին են շարժվում, շահում են երկուստեք: Ես շատ ուրախ եմ, որ  Ֆասթ Բանկն այսքան մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի օջախներին: Սա խոսում է  Ֆասթ Բանկի բարձր մակարդակի մասին, մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է, թե ինչքան կարևոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», - ասել է նա: 

Ֆասթ Բանկը՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրները և շարունակելու է խոշորացույցի տակ պահել դրանք: Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: