«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պարզվում է՝ մենք բոլորս մինչ օրս սխալ ենք հասկացել տնտեսագիտությունն ու պետական կառավարումը։ Մինչ ամբողջ աշխարհը փորձում է տնտեսությունը զարգացնել ներդրումներով, տեխնոլոգիաներով և ինստիտուտներով, մեր «ջահել ու հանճարեղ» պաշտոնյան հայտնագործել է ղեկավարման նոր հորիզոններ՝ պատմական ուղղորդմամբ։
Պատկերացնո՞ւմ եք․ մարդը նստած է նախարարական աթոռին, զբաղված է ազգային տնտեսությամբ, բայց հանկարծ որոշում է հանրությանը լուսավորել պատմության «մութ էջերով»։ Եվ ո՞ւմ է ընտրում որպես «ուժեղ պետության» և կարգուկանոնի օրինակ․ ոչ ավել, ոչ պակաս՝ Ադոլֆ Հիտլերին և նրա գալուստը Վեյմարյան Հանրապետության փլուզումից հետո։ «Ժողովրդավարությունը թույլ էր, իսկ ահա եկավ «ուժեղ ձեռքը»․․․» — Այ քեզ տնտեսագիտական աքսիոմ։ Փաստորեն, ըստ նախարարական տրամաբանության, Վեյմարյան Հանրապետության միակ «թերությունը» ժողովրդավար լինելն էր, իսկ լուծումը՝ 20-րդ դարի ամենաարյունալի բռնապետին իշխանության բերելն ու աշխարհը կործանման եզրին հասցնելը։ Եթե սա է ձեր պատկերացրած «ուժեղ պետությունը», ապա վախենամ հարցնել՝ իսկ տնտեսական ճգնաժամի լուծումը ո՞րն է․ 1930-ականների գերմանական ռազմականացո՞ւմը։
«Տգետների ու լկտիների պատժում»․ Որքա՜ն ծանոթ ու «թարմ» հռետորաբանություն։ Երբ երկրում չկան հստակ տնտեսական արդյունքներ, երբ գնաճն ու խնդիրները խեղդում են, ամենահարմար բանը պատժիչի դեր ստանձնելն է։ «Սպառնանք, պատժենք, լռեցնենք»․ չէ՞ որ «ուժեղ ձեռքի» դեֆիցիտ կա։ Բայց մոռանում են մի փոքրիկ դետալ․ պատմության մեջ պատժիչի դերում հայտնվածներից շատերը ի վերջո հենց իրենց փորած փոսն են ընկել։
Անկեղծ ասած՝ նման «լուսավոր» մտքեր լսելիս չես կողմնորոշվում՝ լացես, թե ժպտաս։
Երբ պետության էկոնոմիկայի պատասխանատուն սկսում է երազել Հիտլերյան ձեռագրով «կարգուկանոնի» մասին, դա արդեն տնտեսագիտություն չէ․ դա քաղաքական ու պատմական անգրագիտության, անփորձության և անպատասխանատվության կատարյալ հարմոնիա է։
Հարգելի՛ նախարար,
Եթե ձեզ թվում է, թե «լկտիներին պատժելու» և բռնապետական ռեժիմները գովերգելու մեջ է պետության ուժը, ապա ավելի լավ է մի պահ կանգ առնեք։ Ժողովրդավարությունը թուլություն չէ, իսկ պատմության վատագույն դահիճներին որպես «կարգի բերողների» օրինակ բերելը ոչ թե ուժի, այլ սեփական մտքի թուլության ու հուսահատության նշան է։
Տնտեսություն զարգացրեք, ոչ թե պատմական աղետների համար ռեաբիլիտացիոն ելույթներ գրեք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...