Շուշեցի Դավիթն ու ստեփանակերտցի Արմանն Աստանայում զբաղեցրել են մրցանակային տեղեր
«Սպորտային ու հաղթանակների շաբաթ էր»,- MediaHub-ին ասում է Հայաստանի ու Արցախի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը, ով տասնամյակներ առաջ Արցախում հիմք է դրել Սամբո մարզաձևի կայացմանն ու հանրայնացմանը։ Գործունեության ընթացքում Արցախի սամբիստները 3 անգամ նվաճել են Աշխարհի, 7 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնության տիտղոսը։
«Դրանից բացի ունենք 30-ից ավելի մրցանակային տեղեր տարբեր առաջնություններից։ Անցած 2 օրերին էլ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Ղազախստանի Աստանա քաղաքում, դարձալ հաղթանակներով ենք վերադարձել։ Շուշեցի Դավիթ Հովսեփյանը 3-րդ մրցանակային տեղի համար պայքարում հաղթեց ադրբեջանցուն, որն, ի դեպ, Աշխարհի չեմպիոն էր, իսկ հետո տապալեց թուրքմենստանցի մարզիկին ու գրավեց 3-րդ պատվավոր մրցանակային տեղը»,- ասաց մարզիչը։
Միրզոյանի խոսքով՝ Դավիթ Հովսեփյանը, Արսեն Կարապետյանը և Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են Արցախի Հանրապետությունը՝ փախստականի կարգավիճակում, իսկ Վահագն Չալյանն ու մարտական Սամբոյի մարզիկ Արման Ավանեսյանը՝ Հայաստանի սամբիստների հետ մրցագորգ են դուրս եկել ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։
«Մարտական Սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա հաղթանակներ է ապահովել Տաջիկստանի և Բուլղարիայի մրցակիցների նկատմամբ»,- հավելեց Էռնեստ Միրզոյանը։
Աշխարհի հեղինակավոր առաջնությունն Աստանայում համախմբել է 85 երկրի 150 լավագույն մարզիկների: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ մեդալներ են շնորհվել նաև կանանց։
Հունան Թադևոսյան






















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»