Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Ցանկացած համակարգի հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ մարդիկ։ Առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար նույնպես ամենակարևորը մարդիկ են՝ մեր կուսակիցները , մեր տարածքային կազմակերպությունները, որոնք գործում են մեր երկրի բոլոր մարզերում, քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։
Անկասկած, մեր կուսակցությունը միավորող ուժը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացառիկ տաղանդն է, որի շնորհիվ նա համախմբում է իր շուրջ մարդկանց ամբողջ երկրում՝ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, անվտանգ և բարգավաճ երկրում, որտեղ օրենքի գերակայությունն ու արդարությունը համաքայլ են ազգային արժանապատվության և մեր Հավատքի հետ։
Մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, մեր երիտասարդները՝ բոլորս միասին շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, հանուն այն բանի, որ դադարեցվեն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումները, և մենք վերջապես կերտենք իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պաշտոնական ներկայացուցիչ՝ Արման Աբովյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...