Աճ, որը բոլորովին էլ դրական չէ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն երեկ ցուցանիշ է հրապարակել, որը գործող իշխանությունների համար «հպարտության» նոր պատրվակ է դարձել, թեպետ, իրականում, ուրախանալու որևէ առիթ չկա։
Ըստ կոմիտեի, 2024 թ.-ի հոկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8414-ով։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 195,396։ Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43 %), Վրաստանից (11 %) և Իրանից (7 %):
Մեկ տարուց ավելի զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է արձանագրում։ Հոկտեմբերի վերջին Ազգային ժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր, թե ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Ըստ նախարարի, դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ։
Կոնկրետ հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված աճը, ըստ մասնագետների, այն պատճառով է, որ արդեն 2023 թ. հոկտեմբերին շեշտակի անկում էր գրանցվել, և բնական է, որ այս տարվա հոկտեմբերին չնչին աճ կարող էին ներկայացնել, բայց արդեն տարեկան կտրվածքով, երբ ցուցանիշները լինեն, իշխանությունների համար բարդ է լինելու բացատրելը, թե ինչու են նվազում զբոսաշրջիկները։ Իսկ զբոսաշրջիկների թվի նվազման պատճառները բազմիցս նշել ենք՝ գների թանկությունը, ռուսական «ՄԻՐ» քարտերը չսպասարկելու բանկերի որոշումը, հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացումը։ Եվ դա է պատճառը, որ ռուս զբոսաշրջիկները, որոնք Հայաստան այցելողների առյուծի բաժինն են ապահովում, նախընտրում են հանգստանալ այլ երկրներում։
Մարգարիտա Իվանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան