Էրդողանը սպառնում է նոր ռազմական գործողություններ իրականացնել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի՝ նման բան տեղի կունենա, եթե Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա, թուրք առաջնորդի խոսքերը մեջբերում է Էրմենիհաբեր-ը:
«Սահմանային ռազմական գործողությունները միշտ էլ օրակարգում են՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու և մեր քաղաքացիների խաղաղությունը պահպանելու համար: Եթե մենք վտանգ զգանք, ապա պատրաստ ենք ցանկացած պահի սկսելու ռազմական գործողություններ: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ, Սիրիայի հյուսիսում լիակատար անկայունություն է»,- նշել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ, միտված են մեր սեփական անվտանգությունն ապահովելուն: Մեր հետագա քայլերը նույնպես նպատակ ունեն լուծել այս խնդիրը: Դեռ կան տարածքներ, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից, ինչը վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը», – նշել է Թուրքիայի նախագահը:իրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդ հայտարարության՝ «Թուրքիան նախկինում արել է այն, ինչ անրաժեշտ է եղել և այդպես էլ կշարունակի»։
Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ծրագրում է ավարտին հասցնել 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան վերջին տարիներին Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսի զգալի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի զինված ուժերի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան