Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածն ու անդրադառնալու հնչող մեկնաբանություններին: Ընթերցողներին չենք ծանրաբեռնի նրանց արտասանած «գլուխգործոցների» մեջբերմամբ, բայց հնչած արտահայտություններից մեկն իսկապես ուշադրություն գրավեց: Այդ «կարկառուններից» մեկն ասել է, թե ընդդիմությունը վախեր ունի արտահերթ ընտրությունների հետ կապված, քանի որ... «հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել»: Նախ՝ անկեղծորեն զարմացանք, որ ՔՊ-ում գիտեն «շրիշակ» բառը ու հենց այդպես ասացին, այլ ոչ թե «պլինտուս»:
Համաձայնեք, որ դա արդեն ինքնին լուրջ առաջընթաց է որևէ քպականի համար: Հնարավոր է՝ ինչ-որ տեղից լսել են կամ մամուլ են կարդացել, ըստ որում՝ իրենց ու իրենց գործունեության մասին հրապարակումներ: Մի խոսքով՝ լսել են, սովորել են այդ բառը: Բայց դա դեռ մի կողմ: Ախր այդ ո՞ր «քաղաքական ուժի» ներկայացուցիչն է խոսում «շրիշակից ցածր» վարկանիշի մասին: Ու ոչ միայն վարկանիշի: Սա՛ է ամբողջ խնդիրը: ՔՊ-ն, որ երկիրն ու ժողովրդին պարտության մատնելուց հետո, Հայաստանն ու Արցախը ծանրագույն կորուստների, հայրենազրկման ողբերգության մեջ նետելուց հետո խեղդվողի հուսահատությամբ կառչել է իշխանությունից, ինչ-որ ծպտուն է հանում որևէ ուժի վարկանիշի ցածր լինելու մասի՞ն:
Չէ, լուրջ, քպականները խոսում են «շրիշակից ցածր»-ի մասին: Մի խմբակ, որ գոյություն ունի բացառապես այն հանգամանքի բերմամբ, որ կա Նիկոլ Փաշինյանը, և նա դեռևս զբաղեցնում է վարչապետի աթոռը: Թե բա՝ վարկանիշ: Ուզեք, թե չուզեք՝ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել: Հա, դա միայն վարկանիշի մասին չէ, նաև այլ բաների, այդ թվում՝ մակարդակի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան