Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն, օգտագործելով COP29-ի հարթակը, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանի հասցեին այն համատեքստում, թե Հայաստանն իբր աղտոտում է Արաքս գետն ու Կասպից ծովը։ Ու բողոքը հիմնականում մեր երկրի հանքարդյունաբերության հետ է կապված։ Սա, իհարկե, նորություն չէ, պարզապես այդ պարագայում ադրբեջանցիներն իրենց հանցագործ նպատակների համար բավական «հարմար» առիթ ու հարթակ են ունեցել։ Հասկանալի է՝ թշնամական երկիրը խնդիր ունի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը չզարգանա, ինչով լուրջ հարված կհասցնեն Հայաստանի տնտեսության ողնաշարին։
 
Դրա համար էլ Բաքվից հատուկ պայքար են տանում հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեմ։ Չէ՞ որ ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության, այլև ամբողջ տնտեսության լոկոմոտիվն է և տարիներ շարունակ եղել է ու կա երկրի թիվ մեկ հարկատուն՝ ապահովելով ահռելի միջոցների հոսք դեպի պետբյուջե։ Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է, որ Հայաստանը տնտեսապես չզարգանա։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից բնապահպանական քողի ներքո տարբեև խողովակներով պահանջներ են հնչում նաև, թե իրենք պետք է իրավունք ունենան մշտադիտարկում իրականացնել Հայաստանի հանքերում ու գործարաններում։ Դե, կողքից էլ Մեծամորի ատոմակայանի վտանգավորության հարցն են առաջ մղում՝ այն փակելու պահանջով։ Դեռ մի կողմ թողնենք, որ, ցավոք, ադրբեջանցիների հետ երբեմն «ձեն-ձենի» են տալիս նաև հայաստանյան որոշ «բնապահպաններ». դա արդեն այլ թեմա է:
 
Մի կողմ թողնենք նաև այն, որ ադրբեջանցիները բացահայտ կեղծիք են տարածում. դա էլ նորություն չէ, այդ երկիրն ունակ է միայն կեղծիքի ու հանցագործության: Խնդիրն այս պարագայում ոչ պակաս կարևոր այլ շերտեր ունի: Նախ՝ Ադրբեջանն այն երկիրն է, որն ընդհանրապես իրավունք չունի բնապահպանության մասին խոսել, քանի որ ամենից շատ ինքն է Կասպից ծովն աղտոտում, այն էլ՝ ածխաջրածիններով։ Ընդ որում, Կասպից ծովի ավազանը և հարակից տարածքները երկու ուղղությամբ են աղտոտվում։ Առաջին ուղղությունը կապված է նավթի ու գազի արդյունահանման հետ, իսկ բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ, ինչի հետևանքով էլ աղտոտվում են ջրային ռեսուրսներն ու մթնոլորտը։ Իրավիճակն ավելի խորքային դիտարկելու դեպքում կտեսնենք, որ իրականում Ադրբեջանը բնապահպանական խնդիրներով ընդհանրապես հետաքրքրված չէ, այլ կլիմայական համաժողովի միջոցով ուղղակի փորձում է իր քաղաքական շահերն առաջ տանել։ Ավելին, բազմաթիվ մասնագետներ Ադրբեջանը բնորոշում են որպես նավթային պետություն կամ «Petrostate», որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների վաճառքի ու մթնոլորտի աղտոտմանը նպաստելու վրա։
 
Ու այդ երկիրը մի կողմից՝ փորձում է իրեն դիրքավորել որպես մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ մյուս կողմից՝ Ալիևն իրենց ածխաջրածնային պաշարներն անվանում է որպես Աստծո պարգև ու մեղադրում Արևմուտքի որոշ երկրների, որոնք ընդգծում են Ադրբեջանի նավթային պետություն լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է COP 29 համաժողովին, ապա, փաստացի, Ադրբեջանում անցկացված այդ միջոցառումն այնքան անլուրջ էր, որ բազմաթիվ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ նույնիսկ ժամանակի կորուստ համարեցին Բաքու մեկնելը, իսկ Արգենտինան ընդհանրապես ուղղակի հանձնարարեց իր պատվիրակությանը լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը։ Բացակա էին նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք իրապես բախվում են գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխության վտանգին։
 
Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեան, հաշվի առնելով COP 29-ի ձևական նշանակությունը, նույնիսկ հարկ չէր համարել պատվիրակություն ուղարկել։ Արդյունքում այդ պետության որոշումը ճիշտ դուրս եկավ, քանի որ Բաքվում անցկացված համաժողովը եղած-չեղածի հաշիվ էր, հավաքվեցին, քննարկեցին, բայց գործնական քայլերի մասին այդպես էլ որոշում չընդունվեց։ Մյուս կողմից՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ադրբեջան էր ժամանել Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչը։ Ինչ խոսք, թալիբները շատ մտահոգված են շրջակա միջավայրի պաշտպանությամբ և կլիմայական փոփոխություններով։ Թերևս թալիբների ռեժիմը շատ ընդհանրություններ ունի Ալիևի ռեժիմի հետ, ու եկել էին աջակցելու նրան։ Բայց ամենազարմանալին այն է, որ համաժողովի ժամանակ Ալիևն անդրադարձավ Ֆրանսիային, որն ուղղակի բոյկոտել էր միջոցառումը։ Նա, իհարկե, Ֆրանսիային չէր կարող մեղադրել նավթի ու գազի արդյունահանման հարցում, ինչպես որ կատարում էր ԱՄՆ-ի դեպքում։
 
Ուստի, Ադրբեջանի նախագահն անդրադարձավ իր նախընտրած թեմային, այն է՝ ապագաղութացմանը, և ընդգծեց, որ մի շարք անդրծովյան տարածքներ իբր նեոգաղութային ճնշումների են ենթարկվում ֆրանսիական կառավարության կողմից։ Հասկանում ենք՝ հիմարություն է, բայց փաստ. ապագաղութացումից խոսում է մի երկրի ղեկավար, որն ուղղակի մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ՝ խտրություն չդնելով միջոցների առաջ։ Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Ադրբեջանը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ժամանակ առ ժամանակ այդ սխեմաների կծիկների մասերը քանդվում են, ու լվացքատան մասին հրապարակումները հայտնվում են առաջատար լրատվամիջոցների գլխագրերում։ Թերևս պարզ էր, որ կլիմայական համաժողովը բնապահպանության հետ կապ չունի, ուղղակի Ադրբեջանին հանդիսատես էր պետք, որ իր մենախոսությունը ներկայացնի։ Միայն թե «պարտերը» գրեթե կիսադատարկ էր:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում