Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. Ղահրամանյան

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և որպես ընդդիմադիր պատգամավոր, ուզում եմ հավաստիացնել, որ օգտագործելու եմ ինձ հասանելի բոլոր լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով
չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը:
 
Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:
 
Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հանրությանը առավել ծանոթ է որպես բջջային հեռախոսների IMEI կոդերը գրանցելու և վերահսկելու նախագիծ: Առաջին հայացքից անմեղ թվացող նախագիծը, որը ներկայացվում է ստվերի դեմ պայքարի սոուսով, լրջագույն խնդիրներ է առաջացնում անհատական տվյալների պաշտպանության հետ կապցած: Առաջարկվում է ստեղծել է տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, IMEI կոդը և բոլոր SIM/eSIM քարտերը, ինչը փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում:
 
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են ոչ թե ժողովրդավար եվրոպական երկրները, այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը:
 
Անկախ նրանից, թե որ հանձնաժողով կգնա այս նախագիծը, լինելու եմ հետևողական քննարկումների ընթացքին։ ՀՀ-ում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է։