Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, բեռնատարի կողմից թույլատրելի գաբարիտների խախտման պատճառով վնասվել էր 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գիծը, որի հետևանքով հոսանքազրկվել էին Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերը։
Օպերատիվորեն իրականացված վթարա-վերականգնողական աշխատանքներից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների կողմից նշված թաղամասերի բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել էր, սակայն բեռնատարը անվտանգության գոտուց դուրս բերելու հնարավորություն չէր եղել:
Այսօր բեռնատարի տեղափոխման, անվտանգության գոտուց դուրս բերելու նպատակով, ելնելով աշխատանքային անվտանգության կանոնների պահանջներից, ժամը 13:30-14:30 ժամանակավորապես կդադարեցվի նույն թաղամասերի էլեկտրամատակարարումը:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան