Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը
Թուրքիան Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրող Նիլ Հաուերին թույլ չի տվել մուտք գործել երկիր՝ պատճառաբանելով, որ նա «սև ցուցակում» է: Հաուերը հետ է ուղարկվել: Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Երեկ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն։ Զբոսաշրջային այցի նպատակով՝ Երևանից մեկնել էի Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան: Անձնագրային ստուգման ժամանակ ինձ մի կողմ տարան, տեղեկացրին, որ «սև ցուցակում» եմ։ 16 ժամ պահեցին ու արտաքսեցին», - գրել է Հաուերը՝ հավելելով, որ բողոքարկելու է արգելքը։
Հաուերը հայտնի է իր հակաթուրքական ու Արցախի բնակչության բռնի տեղահանման մասին իր գրառումներով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան