Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բրեստի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) խոսել է այս մրցաշարում 100 գոլի սահմանագիծը հատելու մասին։
Ֆրանսիական ակումբի հետ խաղում 36-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում։ Նախկինում միայն Կրիշտիանու Ռոնալդուին (140 գոլ) ու Լիոնել Մեսսիին (129) էին հաջողվել Չեմպիոնների լիգայում 100 գոլի շեմին հասնել։
«Ես երջանիկ եմ: Սա լավ թիվ է։ Շատ տարիներ առաջ երբեք չէի մտածի, որ Չեմպիոնների լիգայում կկարողանամ 100-ից ավելի գոլ խփել։
Հիանալի է Կրիշտիանուի և Մեսսիի հետ նույն առաջնությունում լինելը: Այսօր մենք թիմով խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել երկրորդ խաղակեսում։ Այժմ մենք պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հաջորդ հանդիպումների մասին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...