Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը
Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Forex-ում դոլարի փոխարժեքը բարձրացել է գրեթե 5%-ով և 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել 110 ռուբլին։ Եվրոն օրվա ընթացքում թանկացել է 4,4%-ով և հասել 115,66 ռուբլու, ինչը նույնպես ռեկորդային է վերջին մեկուկես տարվա ընթացքում։
Մոսկվայի բորսայում յուանը թանկացել է 1,8%-ով և մոտեցել 15 ռուբլու մակարդակին:
Ըստ փորձագետների՝ ռուբլին թուլանում է, քանի որ արժույթի նկատմամբ պահանջարկը կա, սակայն առաջարկը մնում է թույլ՝ ռուսական բանկային հատվածի դեմ պատժամիջոցների պատճառով։
Ինչպես գրում է Bild-ը, դա կարող է հանգեցնել Ռուսաստանում գնաճի կտրուկ աճի։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը փորձում է հակազդել դրան՝ բարձրացնելով հիմնական տոկոսադրույքը մինչև 21%՝ ամենաբարձր մակարդակը 2003 թվականից ի վեր։ Ռուբլու հետագա արժեզրկումը կանխելու համար ՌԴ արտահանողները կարող են ստիպված լինել ավելի շատ արտարժույթ վաճառել։ Բացի այդ, ռուբլու վերջին անկումը սրվել է ռուսական ֆինանսական հատվածի դեմ նոր պատժամիջոցների հետևանքով: Ըստ վերլուծաբանների, դա հանգեցնում է արտաքին առևտրում, մասնավորապես, նավթի և գազի համար վճարումներում ընդհատումների։
Ռուսական խոշոր բանկերի մեծ մասը, այդ թվում՝ «Գազպրոմբանկ»-ը, հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ և այժմ չեն կարողանում բանկային գործարքներ իրականացնել դոլարով։ Արտարժույթով առևտուր անելու միակ տարբերակը մնում է դոլարային կանխիկ մեծ ծավալների ներկրումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան