Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն: Այդ մասին հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը․
«Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր առաջ ռեկորդային ջերմությունը պատել է Ռուսաստանի տարածքի նկատելի հատվածը։ Անցած չորեքշաբթի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական երեք տասնյակից ավելի ռեկորդներ են գրանցվել։
Այս օրվա համար աննախադեպ բարձր ցուցանիշներ են գրանցվել Արխանգելսկի մարզում, Նենեցյան ինքնավար շրջանում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Սվերդլովսկի, Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, Խակասիայում, Յակուտիայում, Ամուրի մարզում և Խաբարովսկի երկրամասում։
«Ամենաբարձր» առավելագույնը սահմանվել է Սվերդլովսկի շրջանի Իվդել քաղաքում, որտեղ օդը տաքացել է մինչև +9,2°, ինչը 4,6°-ով բարձր է 1996թ.-ի նախորդ առավելագույնից։ Իսկ ամենահին՝ 1932 թվականի ռեկորդը, թարմացվել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի գտնվող Մարեսալի բևեռային օդերևութաբանական կայանում։
Ռուսաստանի հյուսիսային մասում և Հեռավոր Արևելքում ռեկորդային շոգերի երկրորդ օրն է։
Երեքշաբթի օրը նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում և Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայում և Պրիմորիեում։
Ջերմության աղբյուրը դանդաղ շարժվում է դեպի արևելք, և այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Եվրոպական Ռուսաստանի հյուսիս-արևելքում, Արևմտյան Սիբիրի հյուսիսում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ամենաէական ջերմաստիճանային անոմալիա՝ մինչև 12–15°, սպասվում է Սախայի Հանրապետությունում»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան