TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել
TikTok սոցիալական ցանցը նոր սահմանափակումներ է մտցնում մինչև 18 տարեկան օգտատերերի համար։ Դեռահասներին կարգելվի օգտագործել արտաքին տեսքը փոխող «գեղեցկության ֆիլտրներ»։ Ընկերությունը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ «ֆիլտրների» պատճառով երիտասարդները (հատկապես աղջիկները) սկսում են քննադատաբար վերաբերվել իրենց արտաքինին, նրանց ինքնագնահատականն ընկնում է, հայտնում է The Guardian-ը։
Արգելքը վերաբերում է միայն «գեղեցկության ֆիլտրներին», որոնք թույլ են տալիս մեծացնել շուրթերը, հարթեցնել կամ փոխել մաշկի երանգը: Կոմիկական էֆեկտներով «ֆիլտրները», որոնք, օրինակ, տարբեր կենդանիների դիմակներ են առաջարկում, չեն ընկնի սահմանափակումների տակ:
Ընկերությունը նաև հայտարարել է օգտատերերի տարիքի նկատմամբ վերահսկողության ավելացման մասին: Մինչև տարեվերջ TikTok-ը կսկսի փորձարկել մեքենայական ուսուցման համակարգեր, որոնք կարգելափակեն մինչև 13 տարեկան օգտատերերի հաշիվները։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան