Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Հասարակություն

«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններով

Առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին պատմելու 2025 թ.-ին տեղի ունենալիք այն բացառիկ կրթական ուղևորության մասին, որն առաջարկում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում կրթական ուղևորություն դեպի Դուբայ: Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Այն շնորհալի հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալու երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնելու դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր:

2024 թ.-ին անցկացված կրթական ուղևորությանը մասնակցելու հնարավորություն է ունեցել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը: Նրա հետ զրուցել ենք տպավորությունների, կրթական ուղևորությունների և հանրահռչակ երաժիշտների հետ շփման կարևորության մասին:

-Արեն, 2024 թ.-ին մասնակցել եք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ինչո՞ւ որոշեցիք մասնակից դառնալ երաժշտական այս փառատոնին:

-Շատ էինք լսել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին ու անհամբերությամբ սպասում էինք 10 տարեկանս լրանալուն, որպեսզի դիմեինք ծրագրին։ Հուրախություն մեզ՝ մինչև հիմնադրամ դիմելը, նկատեցինք նաև տեղեկությունը, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան կազմակերպում է կրթական ուղևորություն և շտապեցինք դիմել: Վստահ էինք՝ գործ ունենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված լինելու։

-Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Սա իմ առաջին ճամփորդությունն էր առանց ընտանիքիս, ուստի փորձում էի ուշադիր ու կազմակերպված լինել, բայց ասեմ, որ դա այդքան էլ բարդ չէր: Ունեինք ամեն օրվա ծրագիրը և մեզնից պահանջվում էր ուղղակի հետևել օրակարգին և ոչինչ բաց չթողնել։ Շատ հագեցած օրեր ենք ունեցել Դուբայում: Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ։ Նաև ընկերներով զվարճանում էինք՝ լողում էինք, միասին զբոսնում և ուղղակի երեկոյան հաճելի ժամանակ անցկացնում:

-Եվ ի՞նչն է ամենաշատը տպավորել քեզ:

-Տպավորիչ էր ժամերի ընթացքում այդքան շատ ընկերներ ձեռք բերելը։

-Կա՞ մի բան, որը հենց ակադեմիայում ես սովորել:

-Սովորեցի առանց հայրիկի ներկայության թավջութակով նվագելու փորձեր անել։ Նաև սկսեցի ավելի կարևորել նվագելու ժամանակ երաժշտության շունչն ունկնդիրներին փոխանցելը։

-Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումների մասնակցելը, մեծանուն երաժիշտների հետ շփումը:

-Ինձ համար շատ կարևոր ու հետաքրքրական էր լինել այդքան տաղանդավոր երաժիշտների կողքին և սովորել նրանցից։ Կցանկանայի շեշտել, որ նրանք մեզ հետ անչափ սիրալիր ու համբերատար էին։

Կրթական նման ուղևորություններին մասնակցելու կարևորության մասին մի քանի հարց ուղղեցինք նաև Արենի մայրիկին:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հրաշալի հնարավորություն է ստեղծել երիտասարդ երաժիշտների համար՝ կրթական ուղևորությունների տեսքով: Ձեր որդին մասնակցել է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումներին մասնակցությունը պատանի երաժիշտների համար:

-Նման միջոցառումներին մասնակցելը մեծապես նպաստում է երեխայի կայանալուն՝  նախ որպես պատանի երաժիշտ և հետո նաև բարձր արժեքներ կրող զարգացած անհատ։

-Ասում են, որ անգամ արտասահմանյան ուղևորությունը մարդու աշխարհայացքում փոփոխություն է մտցնում: Ի՞նչպիսի տպավորություններ ունի Արենն ուղևորության օրերից: -Ուղևորությունից հետո Արենն ավելի պարտաճանաչ է դարձել, կարողանում է ինքնակազմակերպվել, ավելի պատասխանատու է դարձել իր իրերի և գործիքի հանդեպ։ Այժմ ավելի լայնախոհ է ու ձգտումներն ավելի լայնամասշտաբ են։

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աջակցությունը զգո՞ւմ էիք ուղևորության օրերին: Ինչպե՞ս էր այդ աջակցությունը դրսևորվում:

-Սա Արենի առաջին ուղևորությունն էր առանց մեզ: Պետք է հոգ տաներ ոչ միայն իր, այլև իր գործիքի մասին։ Եթե չլիներ հիմնադրամի աշխատակազմի հանդեպ անվերապահ վստահությունը, դժվար թե նմանօրինակ ռիսկի գնայինք։ Կազմակերպիչները հաշվարկել էին բոլոր ռիսկերը և հավանական դժվարությունները, ինչի շնորհիվ ճամփորդությունն անցավ սահուն և հագեցած։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի