Սաներից հինգը վերադարձավ մրցանակով
Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի Կապանի «Պանտերա» ակումբի սաները (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան) մրցանակներով են վերադարձել նոյեմբերի 22-ից 24–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած մարզաձևի բաց առաջնությունից։
Ակումբից մրցավայր էր մեկնել տասը կարատեիստ։ Ներկայացուցչական այդ մրցմանն աչքի ընկան ակումբի հինգ մարզիկ, ովքեր բարձրացան պատվո պատվանդան։ Հաղթող դարձավ Անրի Արզումանյանը (8-9 տարեկանների մրցապայքարում)։ Երկրորդ մրցանակակիրներ դարձան Արթուր Արսենյանը (8-9 տարիքային խումբ) և Լիլիա Առաքելյանը (10-11 տարիքային խումբ)։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Դանիել Մինասյանը (10-11 տարիքային խումբ) և Գոռ Դանիելյանը (12-13 տարիքային խումբ)։
Ակումբի մարզիչը և սաների ծնողները շնորհակալություն են հայտնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին մրցման մասնակցությունը հովանավորելու համար։
ԻՆչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց ակումբի մարզիչ Արմեն Գրիգորյանը, հաջորդ պատասխանատու մրցումը կայանալու է դեկտեմբերի 2-8-ը Իտալիայում, որին մասնակցելու է «Պանտերա» ակումբի հինգ մարզիկ՝ չորս տղա և մեկ աղջիկ, տարբեր տարիքային և քաշային կարգերում։
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։
Վահրամ Օրբելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...