Աղազարյանին հանեցին կուսակցությունից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ընդ որում, մանդատը վայր դնելու ապօրինի հրամանը չկատարած պատգամավորին կուսակցությունից հեռացրել են ծիծաղելի և վտանգավոր հիմնավորմամբ՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Աղազարյանը բարոյական նորմեր, իհարկե, խախտել է, երբ ՔՊ անդամ էր։ Մարդը կյանքում մի անգամ որոշեց դիմադրել իրեն մանդատաթափ անելու ապօրինի որոշմանը, հրաժարվեց կատարել Նիկոլ Փաշինյանի կամքը, և նրան մեղադրում են հանրության բարոյական նորմեր խախտելու մեջ։
Ի դեպ, նրան դեռ չեն հեռացրել ՔՊ խմբակցությունից, այսօր-վաղը խմբակցությունն էլ նիստ է գումարելու, հեռացնելու է Աղազարյանին, որից հետո, ըստ ՔՊ մեր աղբյուրի, արդեն հերթը գլխավոր դատախազինն է լինելու։ Առաջինը, կկալանավորեն Աղազարյանի որդուն: Թեպետ ՔՊ-ում որոշ մարդիկ Փաշինյանին ասել են, թե դա լավ չի դիտվի հանրության կողմից, ՔՊ պարագլուխը որոշել է մինչև վերջ պատժել Աղազարյանին, որպեսզի որևէ կուսակցականի մտքով չանցնի դեմ գնալ իր խոսքին։
Իննա Վարդանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան