Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նախարարությունն այցի օրակարգից մանրամասներ չի հաղորդում։ Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը, որ ակտիվացել է 2022 թ.-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականություն, բնականաբար պետք է մտահոգեր Ռուսաստանին, ՀԱՊԿ գծով մյուս դաշնակիցներին։
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։
Պապիկյանը նախկինում էլ ԱՄՆ մեկնել էր, իսկ հայ զինվորականները սկսել են պարբերաբար մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառումների, հանդիպումներ ունենալ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ամեն դեպքում, մինչ օրս այդ ռազմական գործակցության ակտիվացումից Հայաստանը պրակտիկ որևէ օգուտ չի ստացել, փոխարենը հասցրել է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ը Հայաստանին զենք չի վաճառում, հատկացվող ռազմական օգնությունն ընդամենը խորհրդանշական փոքր թվեր են, իսկ առաջիկայում խոշոր նախագծեր չեն ենթադրվում։
Պապիկյանի այցն ԱՄՆ, ընդամենը ևս մեկ առիթ է դառնալու Մոսկվայից քննադատություններ լսելու, ոչ ավելին։
Սերինե Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան