Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ 4/1 հասցեում գտնվող մասնաճյուղը: Կարևորելով հաճախորդների հարմարավետության առաջնահերթությունը՝ Մարտունի քաղաքում Բանկը ևս շարունակելու է աշխատել 24/7 գրաֆիկով:
Ֆասթ Բանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մհերյանը նշել է, որ Բանկը հաճախորդներին ներկայանալու է տեխնիկապես վերազինված սրահով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը Մարտունի քաղաքում ներկայանում է նոր վերաբրենդավորված մասնաճյուղով, որտեղ բոլոր հնարավորություններն առկա են հաճախորդների բարձրորակ սպասարկումը և ֆինանսական գործառնությունների կատարման փորձառնությունն էլ ավելի բարձր մակարդակով ներկայացնելու համար», - ասել է նա։
Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկումը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու սկզբունքով։ Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան