«Արմենիա» ԲԿ են դիմել դանակահարված 21-ամյա, 24-ամյա և 27-ամյա երիտասարդներ․ երեքի վիճակն էլ գնահատվել է ծանր
Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ:
Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր:
Հայտնում են ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 23-ի սահմաններում Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Երևանի 27-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա և 21-ամյա երիտասարդներին, իսկ 21-ամյա երիտասարդն էլ դանակահարել է 27 տարեկանին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի 27-ամյա բնակիչն ու եղբայրը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե