Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Հասարակություն

Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ

Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի նորակառուց մանկապարտեզի տանիքին՝ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10,53 կՎտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Մանկապարտեզը դեռ չի հանձնվել շահագործման, բայց արևային կայանի տեղադրումը թույլ կտա, որ գործարկման առաջին իսկ օրվանից մանկապարտեզը օգտագործի կայուն էներգիա՝ միաժամանակ լիովին ապահովելով իր հոսանքի ծախսը։ Սա հրաշալի հնարավորություն է մանկապարտեզի համար ի սկզբանե պլանավորել տնտեսված գումարների ներդրումը զարգացման այլ ծրագրերի համար։ 

«Մենք Ucom-ում մեծ կարևորություն ենք տալիս տեխնոլոգիական զարգացմանն ու կանաչ տեխնոլոգիաներին, և ուրախ ենք, որ կարող ենք դրանք ծառայեցնել մեր համայնքների օգտին։ Շատ ուրախալի է նաև, երբ կայանները տեղադրվում են մանկապարտեզների տանիքներին, և մեր երիտասարդ սերունդները մանկուց կսովորեն կայուն ու էկոլոգիապես մաքուր լուծումներին» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսօր, երբ ողջ աշխարհը առերեսում է կլիմայական փոփոխությանն ու բնապահպանական աղետներին, չափազանց կարևոր է իրականացվող բոլոր աշխատանքներում մտապահել այս վտանգներն ու նախատեսել վերջիններիս հարմարվողականությանն ուղղված քայլեր։ Կայուն էներգիայի անցումը այդ քայլերից մեկն է, որ հնարավորություն կտա թե՛ խնայել ֆինանսական միջոցներ, թե՛ օգտվել վերականգնվող էներգիայից՝ չվնասելով շրջակա միջավայրը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 160 սանի համար։ 2025 թվականի հունվարից այն իր դռները կբացի ավելի քան 60 սաների համար ոչ միայն Արտաշավան բնակավայրից, այլև հարևան Սաղմոսավանից, Ուշիից, Օհանավանից՝ հետագայում ընդլայնվելու պլանով։

Քանի որ տեղադրված կայանի կողմից արտադրված էներգիան կլինի շատ ավելին, քան մանկապարտեզին անհրաժեշտ է, ավելցուկը կվերաուղղորդվի Արտաշավան բնակավայրի արտաքին լուսավորության ողջ ծախսի փոխհատուցմանը։ Արտաշավանում բնակվում է ավելի քան 700 մարդ․ արտաքին լուսավորությունը երեկոյան և գիշերային ժամերին վերջիններիս ապահովության կարևոր գրավականն է։