Սարգիսը միայնակ էր ապրում, ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ ողբերգական դեպքից
Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցքում մայրը հայտնաբերել է որդու դին։
Մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Սարգիս Չատինյանն է։ Պարզվել է նաև, որ թոշակառու մայրը որդու դին բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել է նույն օրը, ժամը 16։45-ի սահմաններում, Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ, հոսանքի վահանի դիմաց։
Oragir.News-ը կապ հաստատեց Արևշատի վարչական ղեկավար Արփենիկ Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ մահացածը համեստ, ձեռք մեկնող տղամարդ է եղել։
«Սարգիսը միայնակ էր ապրում։ Ամուսնացած էր, մի զավակ ուներ, բայց կնոջից ու երեխայից առանձին էր ապրում։ Մոր և քրոջ հետ շփում ուներ, դե՝ մի գյուղից են։ Հողագործություն էր անում, մեզ էլ շատ էր օգնում։ Վատ բան չեմ տեսել։
Ավելին՝ Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում։ Մայրը մոլորված քայլում էր և տղայի անունն էր տալիս, չէր կարողանում հանգստանալ։ Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս ամբողջ գյուղը բնակչի կողքին կլինի»,-ասաց տիկին Վարդանյանը։
Հավելնք, որ 37-ամյա Սարգիս Չատինյանի հոգեհանգիստը կլինի վաղը՝ դեկտեմբերի 6-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան