Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց
Առաջիկա օրերին Գյումրիում «Քաղպայմանագրի» անդամներն ու համակիրները քաղաքապետի թեկնածու են «ընտրելու»։ Համենայն դեպս, Փաշինյանն է հայտարարել այսպես կոչված փրայմերիզների մասին, վարչությունն էլ յոթ հոգու հաստատել է՝ նախնական ընտրություններին մասնակցելու համար։
Թե՛ Նիկոլ Փաշինյանի առաջարկած մեթոդով, թե՛ ընթացիկ իրադարձություններով կարելի է փաստել՝ այդ փրայմերիզ կոչվածն ընդամենը թոզ փչելու միջոց է՝ ցանկալի թեկնածուին առանց ցնցումների հաստատելու համար։ Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունը, որով կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, հետաձգել արտահերթ ընտրությունները, ձեռքի հետ էլ մեթոդներ մշակել Գյումրիում իշխանությունը վերջնական զավթելու համար։
Թեկնածուներին ընդամենը երեք օր է տրված քարոզարշավի համար։ Առաջադրված յոթ թեկնածուներից Գյումրիում ճանաչում են մի քանիսին, այն էլ՝ ոչ լավ կողմից։ Մյուսներն էլ պրակտիկորեն շանս չունեն լուրջ ձայներ հավաքելու կուսակցության ներսում։ Ուստի, Փաշինյանն այս թատերական ներկայացումը կազմակերպել է միայն հանրությանը շեղելու համար։ Իսկ ՔՊ-ի, ավելի ճիշտ, ՔՊ ղեկավարի տիկնոջ թեկնածուն նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, որին էլ Աննա Հակոբյանն ամեն գնով ուզում է Գյումրիի քաղաքապետ դարձնել։
Նաիրա Սայադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան