Ի՞նչ են քննարկել Փարիզում
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և այլոց հետ:
ՀՀ կառավարության և անձամբ Փաշինյանի կողմից հրապարակած տեղեկություններից կարելի է տպավորություն ստանալ, թե լուրջ հանդիպումներ են եղել, կարևոր հարցեր են քննարկել, մինչդեռ իրականում Փաշինյանը Մակրոնի միջնորդությամբ հասցրել է մի քանի լուսանկար անել, լավագույն դեպքում էլ՝ ոտքի վրա մեկ-երկու բառ փոխանակել տարբեր գործիչների հետ։
Իհարկե, կարևոր է, որ ՀՀ գործող իշխանությանը հրավիրել են, ընդունել, բայց դրանից մեծ պատմություն սարքելու՝ գործող իշխանությունների մղումներն առավել քան անհեթեթ են թվում։ Թրամփն էլ, Մասկն էլ, այլ գործիչներ էլ օրական այդպիսի տասնյակ հանդիպումներ են ունենում, ձեռք մեկնում։ Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը ոչ թե տաճարի մի անկյունում ձեռքսեղմման, այլ տևական բանակցությունների, շահերի համադրման, աշխարհի հզորներին ինչ-որ բան առաջարկելու, փաստարկելու աշխատանք են։ Եվ այդ աշխատանքը Փաշինյանի կառավարությունը վեց տարի է՝ ձախողում է։
Առնվազն ԱՄՆ մասով գործող իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո աշխատանք տարել են հիմնականում ԱՄՆ դեմոկրտական կուսակցության հետ հանրապետականների ուղղությունը բաց թողնելով, և այժմ ստիպված են ինտենսիվացնել շփումները։
Շուշան Ոսկանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան