Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար
Ucom-ն ամանորյա տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական ամանորյա ակցիա, որի շրջանակում ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում և ընկերության կայքում գործող առցանց խանութի միջոցով հնարավոր կլինի ապառիկ տարբերակով ձեռք բերել HONOR X7c սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած 1373 դրամից։
Դեկտեմբերի 9-ից մինչև փետրվարի 2-ը սմարթֆոնը գնելու դեպքում ակցիայի շրջանակում գնորդները կստանան HONOR Choice X7 բրենդային անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար՝ միացված Level Up 2000 սակագնային պլանով, որի առաջին ամիսը կլինի անվճար, ինչպես նաև 100GB ինտերնետ` 6 ամիս ժամկետով։
«Այս տոնական շրջանում բոլորս էլ մտածում ենք, թե ինչ նվիրենք մեր սիրելիներին, ու իհարկե Ucom-ն ինչպես միշտ օգնության է հասնում հիանալի առաջարկով։ Մենք ձեզ համար ընտրել ենք սմարթֆոն, որը հասանելի գնի ու շատ լավ տեխնիկական հնարավորությունների փայլուն համադրություն է։ Այն շատ լավ ամանորյա նվեր կլինի ցանկացածի համար, իսկ մեր կողմից հետը տրամադրվող ականջակալն ու կապի ծառայություններն այդ նվերը էլ ավելի օգտակար կդարձնեն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
HONOR X7c սմարթֆոնն ունի 108 ՄՊ տեսախցիկ, որը թույլ է տալիս ստանալ բարձր որակի լուսանկարներ, 120 Hz հաճախության որակյալ էկրան կատարյալ պատկեր ունենալու համար, ինչպես նաև 5200 mAh մարտկոց, որի շնորհիվ հեռախոսը կաշխատի ամբողջ օրը՝ առանց լրացուցիչ լիցքավորման։
Սմարթֆոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում առաջարկվում է երեք գույնով՝ սև, սպիտակ և կանաչ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան