Այս սեզոնի համար ռեկորդային թվով մեքենաներ են անցնում Լարսի անցակետով․ Հակոբյան
Նոյեմբեր ամսվա վերջին Լարսում կրկին սկսվեցին մեծ կուտակումները․ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Այսօր էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հազարավոր մեքենաներ մնացել են Լարսի անցակետում, որից շուրջ 1400` հայկական։
Ի՞նչ վիճակ է այս պահին Լարսի անցակետում, քանի՞ մեքենա կա կուտակված․ MediaHub-ը պարզեց՝ զրուցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ։
Նրա խոսքով՝ որոշակի կուտակումներ կան, բայց մամուլում հրապարակվող թվերը հեռու են իրականությունից։
«Հայկական ԶԼՄ-ները հիմնականում թվերը վերցնում են Հյուսիսային Օսեթիայի հերթերի կառավարման կենտրոնի կայքից, որն այս պահին խնդիրներով է աշխատում, և տվյալները չեն թարմանում։ Այս պահին ռուսական կողմում մոտ 2000 բեռնատար կա սպասող, որից մոտ 600-ն է հայկական։ Մոտավորապես նույն քանակով մեքենաներ էլ կան վրացական կողմում։ Բայց անցակետը նորմալ աշխատում է»,- նշեց նա։
Վահան Հակոբյանի դիտարկմամբ՝ այս պահին վրացական անցակետերի թողունակությունն այս սեզոնի համար բավականին բարձր է։ «Միջինում 300 հայկական բեռնատար է հատում սահմանը, իսկ ընդհանուր առմամբ 1400 մեքենա է անցնում»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին ռեկորդային թվով մեքենաներ են անցնում, եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի վերջին ձյան առատ տեղումներ են եղել ու մի քանի օր մեքենաները չեն կարողացել հատել սահմանը։
«Այս տեմպերը եթե շարունակվեն, ապա մի քանի օր հետո մեքենաների կուտակումներ չենք ունենա»,- ամփոփեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նարե Գնունի




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան