MBG Hospitality ցանցի հիմնադիր Կարեն Մարգարյանը հանդիպել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին
MBG Hospitality ցանցի հիմնադիր, գործարար Կարեն Մարգարյանը դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների համար: MBG հիմնադիրը կառավարման ապագա մասնագետներին ներկայացրել է HoReCa ոլորտում իր փորձառությունը և խոսել Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների մասին: Կարեն Մարգարյանը ուսանողներին փոխանցել է իր տեսլականը HoReCa ոլորտում ունեցած փորձի և հաջողության բանալիների մասին՝ շեշտադրելով նպատակասլացության ու գաղափարների իրագործման կարևորությունը։
«Մեզ համար առաջնային է տեսլականը, գաղափարը, որը դառնում է իրականություն: Երբ հավատում ես դրան, այն դառնում է նպատակ և փոխակերպվում է եկամտի: Իսկ երբ նպատակ կա, իրադարձություններն սկսում են ավելի բարեհաջող դասավորվել ու աջակցել ներդրողին կամ ղեկավարին: Կարևորը՝ միշտ ուշադրության կենտրոնում պահել նպատակը և չշեղվել դրանից»,- նշել է MBG Hospitality ցանցի հիմնադիր Կարեն Մարգարյանը:
Կարեն Մարգարյանը ապագա կառավարիչներին ներկայացրել է ռեստորատոր դառնալու, Հայաստանում կոնցեպտուալ ռեստորանների ցանց ստեղծելու մոդելներն ու դրանց համակարգման պրոցեսների առանձնահատկությունները: Նա հայտնել է, որ իր կողմից ստեղծված բիզնեսի ապագան տեսնում է հայկական խոհանոցի նորովի բրենդավորման և դրա ֆրենչայզինգի իրագործման մեջ: Ըստ ռեստորատորի՝ այս հարցում մեծապես կարող է նպաստել հայակական Սփյուռքը:
Դժվարությունների մասին խոսելիս Կարեն Մարգարյանը ասել է, որ յուրաքանչյուր բիզնես սկսելիս նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել մոդելներ և նշանակել դրանց ճիշտ պատասխանատուներին, որոնց ընտրանքը նույնպես բավականին դժվար է, քանի որ հաճախ որակավորված մասնագետներ գտնելը դժվարին գործ է:
Ավարտին՝ Կարեն Մարգարյանը ամենահետաքրքիր հարցի հեղինակին նվիրել է պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը գիրքը»:
Ֆակուլտետի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակիտիկան կազմակերպել նաև MBG Hospitality-ում:
***
Margaryan Business Group-ը խոշոր մուլտիբրենդային ընկերություն է, որը գործունեություն է ծավալում HoReCa ոլորտում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին` Կարեն Մարգարյանի կողմից, և իր մեջ ներառում է հայկական և եվրոպական խոհանոցի ռեստորաններ, ինչպես նաև մատուցում է քեյթրինգի ծառայություններ: Ընկերության կազմում ընդգրկված են՝ «Ոստան», «Չինար», «Լուի Շարդեն», «Ազուրա», «Ալյասկա» կոնցեպտուալ ռեստորաններն ու սրճարնները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան