Սիրիահայերը մնացել են առանց ՀՀ իշխանության օգնության
Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները սրել են իրավիճակը քրիստոնեական համայնքների, այդ թվում՝ հայ համայնքի շուրջ։ Ընդ որում, մինչ ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե տարբերակ չունեն որևէ կերպ օգնելու հայ համայնքին, քանի որ օդանավակայանը փակ է, սիրիահայերն իրենք են փորձում անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսում հայտնված թուրքամետ զինյալներից։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, մեկ հայ է զոհվել։ Առաջնորդարանն ու համայնքային կառույցներն էլ հայերին հորդորել են առանց անհրաժեշտության տներից դուրս չգալ, սպասել, մինչև իրավիճակը հանդարտվի։
Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպել է Հալեպի ռազմական կառավարիչներին։ Հանդիպմանն անվտանգության երաշխիքներ են տրվել։ Իսլամիստ համարվող զինյալները, առաջին տպավորությամբ, փորձում են քաղաքակիրթ երևալ, նորմալ հարաբերվել փոքրամասնությունների հետ, թերևս միջազգային հանրության մոտ իրենց կշիռը բարձրացնելու, նաև տարբեր պատժամիջոցներից ազատվելու համար։
Այս իրավիճակում հայերը ստիպված են ինքնակազմակերպվել, ինքնուրույն իրականացնել տարհանումը կամ էլ լեզու գտնել նոր կառավարիչների հետ։ Սիրիայի դեպքում դա բավական բարդ գործ է, քանի որ հայերը կոմպակտ չեն բնակվում կոնկրետ բնակավայրերում կամ թաղամասերում։
ՀՀ իշխանություններն էլ հրապարակային մերժումներից զատ հայտարարել են, թե ոչնչով օգնել չեն կարող։ Առավելագույնը, կարող են մեկ-երկու ինքնաթիռ ուղարկել Բեյրութ՝ ցանկացողներին տարհանելու։ Սիրիայում ՀՀ դեսպանությունն էլ արդեն հանգրվանել է հարևան Լիբանանում, և դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև որոշեն վերադառնալ Դամասկոս։
Ադրինե Ներսիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան