Սիրիայի բանտերից մեկում, որտեղ տանջել են Ասադի ընդդիմախոսներին, հայտնաբերվել են տասնյակ նեխած դիեր. Daily Mail (լուսանկարներ)
Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հաղթանակ տոնողների շարքում են նաև նրանք, որոնց ընտանիքիների ադամները, ընկերները, տևական ժամանակ եղել են անազատության մեջ՝ փակված լինելով բանտերում և այնտեղ կտտանքների ենթարկվելով: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն այն բանտերի մասին է, որտեղ, արևմտյան մամուլի պնդմամբ, Ասադի վարչակարգն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլախոհներին, նրանց հարազատներին կտտանքների է ենթարկել:
Այս առումով առանձնացվել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող տխրահռչակ Սեդնայա բանտը, որը հաճախ կոչում էին «Մարդկանց սպանդանոց» և որը համարվում էր դաժան կտտանքների և մահապատիժների իրականացման օջախ:

Նոր հրապարակված կադրերում երևում են՝ շենքի նկուղներից հատուկ տոպրակների մեջ դուրս բերվող նեխած դիեր:

Այժմ, երբ այս բանտերից ազատվածները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և սահմռկեցուցիչ մանրամասներ են պատմում ճաղերի հետևում կյանքի մասին, կտտանքների կազմակերպիչները կարող են շուտով պատասխանատվության ենթարկվել:
Սիրիայում Ասադի իշխանությունը տապալած «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Գոլանին խոստացել է հետապնդել պաշտոնյաներին, անվտանգության ուժերի ներկայացուցիչներին և բանակի սպաներին, որոնք «տանջել են» սիրիացի ժողովրդին: Նա բացահայտ հայտարարել է, որ պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր մասնակից են եղել սիրիացիների դեմ «պատերազմական հանցագործություններին»:
«Մենք կհրապարակենք ցուցակ, որը կներառի սիրիացի ժողովրդի խոշտանգումներում ներգրավված ամենաբարձրաստիճան պաշտոնյաների անունները: Պարգևներ կտրամադրվեն նրանց, ովքեր տեղեկություններ կտրամադրեն ռազմական հանցագործություններում ներգրավված բանակի և անվտանգության բարձրաստիճան սպաների մասին», - ասվում է Գոլանիի հայտարարության մեջ:
Այս բանտերում պահվել են ոչ միայն ընդդիմադիր զինյալները, այլևս մտավորականներ, ակտիվիստներ և սովորական քաղաքացիական անձինք. բոլորը ենթարկվել են նողկալի վերաբերմունքի, շատ դեպքերում՝ մի քանի տասնամյակ:
Մարդու իրավունքների սիրիական ցանցը պնդում է, որ 2011 թվականի մարտին սիրիական հեղափոխության սկզբից ի վեր ավելի քան 157,000 մարդ, այդ թվում՝ 5,274 երեխա և 10,221 կին ձերբակալվել և անհետացել է: Նշվում է, որ այդ ընթացքում խոշտանգումներից մահացել է ավելի քան 15,000 մարդ:
Մարդու իրավունքների սիրիական ցանցը նաև փաստագրել է, իր պնդմամբ, Ասադի օրոք խոշտանգումների 72 տարբեր մեթոդներ, որոնք ներառում էին սեռական օրգանների էլեկտրահարում:






















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն