Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին
Նոր տարին Ucom-ի ֆիքսված կապը միացնելու լավագույն ժամանակն է՝ ընկերությունը հայտարարում է ամանորյա ակցիա, որի շրջանակում Unity փաթեթներին միացող բաժանորդները կստանան մինչև 70% զեղչ՝ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից կամ պաշտոնական կայքից հեռախոս և հեռուստացույց ձեռք բերելու համար։
Մասնավորապես, Unity ցանկացած փաթեթին միանալու դեպքում բոլոր հեռախոսների համար կտրամադրվի մինչև 70% զեղչ։ Մինչև 50% զեղչով հասանելի կլինեն հեռուստացույցները՝ Unity 16000 կամ Unity 20000 փաթեթներից մեկին միանալու դեպքում։
«Այս տարի ամանորյա ակցիայի հետ կապված մենք չենք սահմանափակվել միայն մեկ ակցիայով, այլ մեր բաժանորդների համար մշակել ենք երկու առաջարկ։ Հատկապես նրանց համար, ովքեր պլանավորում էին մեր Unity փաթեթներից մեկին միանալ, այժմ հիանալի ժամանակ է, քանի որ որակյալ տան ինտերնետ և հեռուստատեսություն ստանալուց բացի մեր սիրելի բաժանորդները կկարողանան զգալի զեղչերով հեռախոսներ ու հեռուստացույցներ գնել՝ մեր կապի ծառայություններից ավելի մեծ հաճույքով օգտվելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ առաջարկը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։
Հեռուստացույցներն ու հեռախոսները ակցիայի շրջանակում զեղչով գնելու համար կարող եք տեսնել և ընտրել ընկերության կայքում։
Հեռախոսները հնարավոր է տեսնել և ձեռք բերել նաև ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոններում։
Ավելին՝ www.ucom.am կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան