4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է
4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք, ըստ ծրագրի, աջակցություն կստանան տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու և օգտագործվելու են անտառապատման նպատակով։
Իդրամից և IDBankից տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը վստահ է՝ այս համագործակցությունը լրացուցիչ ոգևորություն ու լիցքեր է հաղորդելու մարզաբնակ երիտասարդությանը՝ շարունակելու ապագա կերտել հենց իրենց հարազատ ծննդավայրում․ «Սա շատ կարևոր խնդիր է, որ մեր երիտասարդությունը իր լավագույն ապագան պատկերացնի հենց այնտեղ, որտեղ ինքը ծնվել, ապրում է։ Ժամանակակից հնարավորությունները վաղուց են ապացուցել՝ հաջողություններ, կրթություն, կարիերա և իհարկե կոմունիկացիաներ ստեղծելու համար այլևս պարտադիր չէ մայրաքաղաք տեղափոխվել։ Իսկ ՄԵՄ-ի նման հիմնադրամների շնորհիվ մարզաբնակ մեր երեխաները, երիտասարդները ձեռք են բերում այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
Ըստ ՄԵՄ ՀԿ Նախագահ Արամայիս Մարգարյանի՝ նման համագործակցությունները շատ կարևոր են, քանզի գործ ունենք նույն թիրախային լսարանի՝ երեխաների ու նույն առարկայական տիրույթի՝ ավագ ու կրտսեր սերնդի կրթության ու համագործակցային մշակույթի հետ․ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ունենալու ենք ավելի մոտիվացված, համագործակցող թվային ու ֆինանսապես գրագետ հարյուրավոր կրտսեր ու ավագ սերնդի ներկայացուցիչներ»,- ընդգծեց Արամայիս Մարգարյանը։
«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր-օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ գալիք տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ։ Մեր բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան