Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար փրայմըրիզի ավարտից հետո Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիրը» վերադասավորումներ է սկսել, մարզպետն առաջիկայում կզրկվի պաշտոնից։
Հիշեցնենք, փրայմըրիզին հաղթել էր «Լուսավոր Հայաստան»-ից նախկին պատգամավոր, անկուսակցական Սարիկ Մինասյանը՝ 253 ձայնով։ Երկրորդ տեղում պատգամավոր Դավիթ Առուշանյանն էր՝ 220 ձայնով, իսկ Կարեն Սարուխանյանին հաջողվել էր զբաղեցնել միայն 3-րդ տեղը՝ ընդամենը 143 ձայն ստանալով։ Արդեն երեկ Դավիթ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից՝ հայտնելով, թե այլ աշխատանքի է անցնում։ Այլ աշխատանքը Շիրակի մարզպետի պաշտոնն է, գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանն իր բաժին sms-ը Փաշինյանից ստացել է։
ՔՊ-ն այս վերադասավորումներով փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Կարեն Սարուխանյանի շուրջ սկանդալները, որոնք վերջինիս կարծիքով, ուղղորդվել են սեփական կուսակցության ներսից, լրջորեն վնասել էին «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակությանը։ Սարուխանյանին դուրս մղելով՝ այժմ նոր դեմքերով են փորձում ներկայանալ շիրակցիներին։ Առուշանյանը մարզպետ, իսկ Սարիկ Մինասյանը՝ քաղաքապետի պաշտոնակատար, տանդեմով հանձնարարություն են ստացել անդադրում աշխատել, փոքր-ինչ վարկանիշ հավաքել՝ Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Ալլա Մանուչարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան