Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին
Առավոտը սոցիալական ցանցերում սկսվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ակտիվությամբ։ Մարդ, ով ի պաշտոնե պետք է այնքան զբաղված լինի, որ սոցցանցերում թրև գալու ժամանակ չունենա, մի քանի ծավալուն գրառումներ էր արել՝ արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում հնչող հարցերին։
Փաշինյանն անդրադարձել է այն դիտարկմանը, թե իր այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: «Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք և տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումներն ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում»,- գրել է Փաշինյանն ու հավելել. «Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչո՞ւ, որովհետև մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են և ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը»:
ՔՊ առաջնորդը, մեղմ ասած, կեղծում է, եղել են շաբաթներ, երբ նա որևէ գրառում չի արել սոցիալական ցանցերում։ Իսկ վերջին աննախադեպ ակտիվությունը, ըստ վերլուծաբանների, կապված է արտահերթ քաղաքական գործընթացների հետ, որոնք սպասվում են, և իշխանությունը տենդագին պատրաստվում է։
Օրերս էլ Փաշինյանը հրապարակել էր իր էջի դիտելիության հերթական ցուցանիշները։ «Այս ծավալի հանրային հաղորդակցություն կարծում եմ երբեք չեմ ունեցել, նույնիսկ Հեղափոխության օրերին»,- գրել էր նա:
Էլեն Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան