Այսօր թեյի միջազգային օրն է
Թեյի միջազգային օրը (անգլ.՝ International Tea Day) ոչ պաշտոնական տոն է, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 15-ին Կրթական և հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ։ Ոչ աշխատանքային օր չի հանդիսանում։
«Թեյի միջազգային օրը» համեմատաբար երիտասարդ տոն է։
«Թեյի օր» նշելու գաղափարը սավառնում էր օդում շատ տարիներ, սակայն միայն հնդկական Մումբայում և բրազիլական Պորտու Ալեգրիում միջազգային հասարակական ֆորումներում (անգլ.՝ World Social Forum) քննարկումներից հետո (Կրթական և հասարակական կենտրոնի (անգլ.՝ Centre for Education and Communication) տեսքով) համապատասխանաբար 2004 և 2005 թվականներին «դեկտեմբերի 15» ամսաթիվն սկսեց անվանվել «Թեյի միջազգային օր»։
«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի աշխարհում տարածմանը։ Երևի այն պատճառով, որ տոնի նպատակները ունեն սոցիալական բնույթ, ամսաթիվն ընկավ դեկտեմբերի 15-ին, որը պարզ ցույց է տալիս, որ թեյարտադրության բնագավառը ստիպված էր պայքարել շատ խնդիրների դեմ, որը Բոստոնյան թեյախմության նման պետք էր լուծել այդ պահին։ Նաև դեկտեմբերի 15-ին էր ընդունվել «Թեյի մշակման ոլորտում աշխատողների իրավունքների միջազգային դեկլարացիան» ։
«Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայու, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Նեպալը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ուգանդան և Տանզանիան, լինելով թեյի միջազգային արդյունաբերողներ, անմասն չեն մնում այդ տոնից։
«Թեյի միջազգային օրը» սկսել են նշալ նաև Ռուսաստանում, որտեղ թեյը հանդիսանում է ամենաճանաչված ըմպելիքներից մեկը։ Սակայն այս օրը ՌԴ-ում նշում են տեղ-տեղ։ Այնպես, 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Իրկուտսկում բացվեց «Թեյի ժամանակը» ցուցահանդեսը` տոնի օրվան ընդառաջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը