Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Հասարակություն

Գումար տեղափոխող 21 չվերթ, 2 տոննա եվրո և դոլար. ինչ է Ասադը տարել ՌԴ

Սիրիայի իշխանությունները միլիոնավոր դոլարներով եւ եվրոյով թղթադրամներով ինքնաթիռներ էին ուղարկում Ռուսաստան, երբ նախագահ Բաշար Ասադը դեռ իշխանության ղեկին էր: Այս մասին գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով գաղտնի փաստաթղթերը:

Պարբերականի տվյալներով՝ փոխանցումն իրականացվել է 2018-2019 թվականներին, իսկ միջոցները պատկանել են Սիրիայի կենտրոնական բանկին։ Ընդ որում, ինչպես նշել Է լրատվամիջոցի իրազեկ աղբյուրը, նշված ժամանակահատվածում երկրում նկատվել է արտարժույթի սուր դեֆիցիտ։

«Այդ ժամանակ պահուստները գրեթե զրոյական էին»,- ընդգծել է նա։

Չնայած դրան, Ասադի կառավարությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան է ուղարկել 250 մլն դոլարին համարժեք դոլարով և եվրոյով գումար, 100 դոլար և 500 եվրո արժեքով թղթադրամները կշռում էին մոտ 2 տոննա:

Ընդհանուր առմամբ, 2018-ի մարտից մինչև 2019-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է գումար տեղափոխող 21 չվերթ: Ռուսաստան ներմուծված բոլոր միջոցները հետագայում տեղակայվել են ռուսական բանկերում։ Բացի այդ, Ասադի ընտանիքը Ռուսաստանում գաղտնի ակտիվներ է ձեռք բերել, այդ թվում՝ էլիտար անշարժ գույք։ Մասնավորապես, նրանք Մոսկվա-Սիթի էլիտար թաղամասում գնել են առնվազն 19 շքեղ բնակարան՝ առնվազն 40 մլն դոլար ընդհանուր արժեքով։

2018-2019 թվականներին, երբ Սիրիայի կենտրոնական բանկը ինքնաթիռներով կանխիկ գումար էր տեղափոխում Մոսկվա, Ասադի ռեժիմը մեծապես կախված էր ռուսական ռազմական աջակցությունից, հիշեցնում Է FT-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմությունը, որտեղ գլխավոր դերը կատարում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, Իդլիբ նահանգից հարձակում է սկսել նախ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի, ապա նաև մայրաքաղաք Դամասկոսի վրա: Դեկտեմբերի 8-ին ապստամբները հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։

59-ամյա Ասադը, որը նախագահի պաշտոնում էր 2000 թվականից, վայր է դրել Սիրիայի նախագահի լիազորությունները և մեկնել Ռուսաստան, որտեղ ապաստան է ստացել: Bloomberg-ի տվյալներով՝ Ասադին անվտանգ տարհանել համոզել են ռուսական իշխանությունները, իսկ փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները: Նրանք Սիրիայի նախագահին դուրս են հանել՝ օգտագործելով ռուսական ավիաբազան։ Օդանավում, որով տանում էին Ասադին, անջատել են տրանսպոնդերը՝ հսկողությունից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է բացատրել, թե ինչու ռուսական հատուկ ծառայությունները չեն նկատել Ասադի ռեժիմի աճող սպառնալիքը, քանի դեռ շատ ուշ չէ, պնդում է Կրեմլին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրը: