Վարչախմբի նոր մանրախնդրությունը. Միհրանյանի մուտքն արգելել են
Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ արգելում են այն սփյուռքահայերի մուտքը Հայաստան, ովքեր համարձակվում են խստորեն քննադատել Փաշինյանին ու նրա քաղաքականությունը։ Մի քանի ամիս ընդմիջումից հետո երեկ էլ արգելել են Ռուսաստանում հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան։ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանող Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում կանգնեցրել են, պարտադրել վերադառնալ Մոսկվա։ Ընդ որում, ողջ պատվիրակությունից նման «պատվի» արժանացել է միայն Միհրանյանը, մյուսների մոտ հսկիչ կետերում խնդիրներ չեն ծագել։ Միհրանյանն արդեն վերադարձել է Մոսկվա։
Սա վկայում է, որ իշխանությունները նախապես տեղյակ են եղել Անդրանիկ Միհրանյանի այցից, սպասել են, որ նա գա, ապա արգելեն մուտքը։ Բացի Անդրանիկ Միհրանյանից Հայաստանում արգելված է նաև Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի, նաև Կոնստանտին Զատուլինի մուտքը։ ՀՀ ԱԱԾ-ն որևէ կերպ չի պատճառաբանում իր որոշումը։
Ավելին, ֆրանսահայ Մուրադ Փափազյանի դեպքում էլ նման որոշում էր կայացվել։ Փափազյանը դատական հայց էր ներկայացրել, հաղթել և այժմ անարգել կարողանում է մուտք գործել Հայաստան։ Թեև Փափազյանի դեպքում մի էական փաստարկ կա. նրա համար անձամբ միջնորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինիս խնդրանքով, ի դեպ, արգելել էին ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան։ Վերջինս 40 օրից ավելի էր անցկացրել «Զվարթնոցում», հացադուլ հայտարարել՝ այդպես էլ չկարողանալով հատել անցակետը։
Միհրանյանի դեպքում որևէ մեկը չի խնդրելու, Փաշինյանն էլ, հակառուսական քաղաքականության ծիրում, շարունակելու է իր այս քայլերը։
Շուշան Գասպարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան